ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ
15:00 19.03.2019

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ

Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2019 թվականի մարտի 11-ից մարտի 17-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:

Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542666 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին.

«Սյունիք», «Հունան», «Հունան 1», «Ձորք», «Ձորք 1», «Բաղաբերդ», «Բաղաբերդ 1», «Վահանավանք», «Անդոկ», «Գ․ Նժդեհ-1» «Աջափնյակ», «Հալիձոր», «Կայարան», «Զորավար Դավիթ Բեկ», «Սպանդարյան», «Լեռնագործներ», «Երկաթուղայիններ», «Կենտրոն» և «Գետափ» համատիրություններում մարտի 11-ից մարտի 17-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։

«Սարահարթ» համատիրությունում մարտի 11-ին, ժամը 09։00-11։00 ջրամատակարարում չի իրականացվել, մարտի 12-17-ն ընկած ժամակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։

Աղբյուրը՝ Կապանի համայնքապետարան/Kapan municipality

15:00 19.03.2019

Ամենաշատ ընթերցվածները