ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Իտալիայի Լացիոն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև
17:00 19.03.2019

Իտալիայի Լացիոն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև

Իտալիայի Լացիո շրջանի տարածաշրջանային խորհուրդը նախօրեին՝ մարտի 18-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգման օրվանից մոտ 1 ամիս առաջ, միաձայն ընդունել է խորհրդի անդամ Սերջիո Պիրոզիի առաջարկությունը՝ ճանաչել Հայոց ցեղասպանության պատմական վավերությունը։ Այս մասին տեղեկանում ենք Իտալիայի հայ համայնքի կայքից։

Այն լիակատար համերաշխություն է հայտնում հայ ժողովրդին՝ պատմական  ճշմարտության համար իրենց պայքարում ու մարդու իրավունքների պաշտպանության հարցում։

Այսպիսով, Լացիոն դարձել է 136-րդ խորհուրդը, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Հռոմի հայկական համայնքը երախտագիտություն է հայտնել Լացիոյի շրջանային խորհրդին, ովքեր այս ակտով կանգնել են ճշմարտության կողմը։

Աղբյուրը՝ Panorama.am

17:00 19.03.2019

Ամենաշատ ընթերցվածները