ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Հայկական ԱԷԿ-ում լրացուցիչ կուսումնասիրեն մինչև 600 մեգավատ հզորությամբ միջուկային էներգաբլոկ ունենալու հնարավորությունները
16:00 20.03.2019

Հայկական ԱԷԿ-ում լրացուցիչ կուսումնասիրեն մինչև 600 մեգավատ հզորությամբ միջուկային էներգաբլոկ ունենալու հնարավորությունները

Հայկական ատոմային էլեկտրակայանում շարունակվում են շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները, որի համար դեռ 2014-2015 թվականներին Հայաստանը  Ռուսաստանի Դաշնության հետ ստորագրել է համագործակցության և ֆինանսավորման մասին երկու համաձայնագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարները պանելային քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության էներգետիկայի վարչության ատոմային էներգետիկայի բաժնի պետ Արտեմ Պետրոսյանն ասաց, որ  այսօրվա գործող ռազմավարությամբ նախատեսվում է ավարտել շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներն ու  ապագայում ունենալ նոր միջուկային էներգաբլոկ` մինչև 600 մեգավատ հզորությամբ, ինչի համար  անհրաժեշտ է իրականացնել լրացուցիչ ուսումնասիրություններ:

«Բոլորս գիտենք, որ Ատոմակայանի կանգառից հետո` 90-ական թվականներին,  մենք ունեցանք էներգետիկ ճգնաժամ, ինչի հետևանքով բնակչությունը մնաց առանց էլեկտրաէներգիայի, Սևանա լճի մակարդակը նվազեց, և միայն ատոմակայանի վերագործարկումից հետո հնարավոր եղավ դուրս գալ էներգետիկ ճգնաժամից»,-հավելեց նա:

Աղբյուրը՝«Արմենպրես»

16:00 20.03.2019

Ամենաշատ ընթերցվածները