ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Տեղ համայնքի սողանքների հարցը օրակարգում է
17:00 20.03.2019

Տեղ համայնքի սողանքների հարցը օրակարգում է

Սողանքները լուրջ խնդիրներ են առաջացրել Տեղ համայնքում: Դրանց պատճառով բանուկ ճանապարհահատվածները դժվարանցանելի են դարձել: Վերջերս հիմնանորոգված կամրջի վրա կրկին ճեղքեր են առաջացել, Իսկ Խնածախ տանող ճանապարհի սողքը գնալով ավելանում է: Հարցը Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցի ուշադրության կենտրոնում է: «Մոտ մեկ տարի է, ինչ հիմնովին վերանորոգել ենք կամուրջը: Բետոնապատով ամրացումներ են տրվել, ամեն ինչ արվել է հետագայում նման խնդիրներից խուսափելու համար: Ցավոք այսօր կրկին ճեղքեր կան: Ինչ վերաբերում է Խնածախի ճանապարհին գտնվող սողանքին, պիտի ասեմ, որ արդեն լուրջ աշխատանքներ տարվել են: Երևանից մասնագետներ ենք հրավիրել, ովքեր ուսումնասիրել են խնդիրը, կազմել արձանագրություն, որն էլ արդեն կառավարությունում է: Մոտ ժամանակներում երևի թե հարցին լուծում կտրվի»,- հույս է հայտնում համայնքի ղեկավարը:

Աղբյուրը՝ Տեղի համայնքապետարան

17:00 20.03.2019

Ամենաշատ ընթերցվածները