ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

The Washington Post. Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջապես կարող է խաղաղությունը հնարավոր լինել
17:00 21.03.2019

The Washington Post. Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջապես կարող է խաղաղությունը հնարավոր լինել

Տասնամյակներ շարունակ էթնիկ հակամարտությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները պատրաստվում են հանդիպել՝ փորձելու լուծել իրենց երկարատև հակամարտությունը՝ Լեռնային Ղարաբաղի վիճահարույց անկլավի շուրջ: Այս մասին գրել է The Washington Post-ը։

Նշվում է, որ պատճառներ կան թերահավատ լինելու, սակայն այնուամենայնիվ, զգալի փոփոխություն է տեղի ունեցել՝ մեջբերելով նախորդ տարվա արտահերթ ընտրություններն ու նոր վարչապետին։

«Որոշ ապացույցներ ցույց են տալիս, որ ժողովրդավարական հասարակությունները ավելի հակված են խաղաղություն փնտրելու իրենց հարևանների հետ և ավելի հավանական է դրան հասնել, եթե քաղաքացիական հասարակության խմբերին թույլատրեն ձևավորել շփումներ սահմանին՝ մինչև պաշտոնական բանակցությունները»,-ասվում է հոդվածում:

Հոդվածագիրը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համառոտ պատմությունը՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գտնվում է վիճելի տարածք, որը վերահսկվում է Լեռնային Ղարաբաղի չճանաչված Հանրապետության կողմից, որին աջակցում է Հայաստանի կառավարությունը, սակայն չի ճանաչում, իսկ Ադրբեջանն էլ հավակնություններ ունի դրա նկատմամբ:

Նշվում է, որ 1921 թ.-ին Խորհրդային Միությունը մեծամասնությամբ հայերով բնակեցված անկլավը միացրեց խորհրդային վերահսկողությամբ Ադրբեջանին։ 1980-ականների վերջին, երբ Մոսկվան մեղմացրեց Խորհրդային Միության նկատմամբ վերահսկողությունը, Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերն արշավ սկսեցին, որպեսզի վերամիավորվեն Հայաստանին՝ քարոզելով ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և ինքնիշխանություն։ Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պաշտոնապես քվեարկեց Ադրբեջանից դուրս գալու համար՝ հանգեցնելով հակամարտության մի կողմից Հայաստանի և մեծամասամբ հայերով բնակեցված Ղարաբաղի, մյուս կողմից Ադրբեջանի միջև: 1994 թ.-ին, երբ արդեն երկու կողմից սպանվել էր 30.000 մարդ և ավելի քան 1 մլն-ը փախստական էր դարձել, երկու երկրները ստորագրել են անկայուն հրադադարի համաձայնագիր: Դիտորդներն իրավիճակը համարում են ոչ  պատերազմը, ոչ խաղաղություն։

Այնուհետ անդրադարձ է կատարվում  Հայաստանում ապրիլի ժողովրդավարական ալիքին, որի արդյունքում տեղի ունեցան ազատ ընտրություններ ու իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանն ու իր կուսակցությունը։ Նշվում է, որ սա որոշակի հույս է տվել դիտորդներին, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել:

Անդրադարձ է կատարվում վերջին ամիսներին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական դիվանագիտական ջանքերին։ Նշվում է, որ նախորդ տարի Հայաստանում ժողովրդավարական անցումից հետո դադարել են սահմանային միջադեպերը, սակայն Ռուսաստանը, միջնորդ կողմերից մեկը, շարունակում է զենք վաճառել ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին: Ադրբեջանը շարունակում է սպառնալ պատերազմով ու տնտեսական մեկուսացմամբ` փորձելով ստիպել բանակցային զիջումների գնալ, իսկ Հայաստանն էլ շարունակում է պնդել, որ դուրս չի գա Լեռնային Ղարաբաղի կողմից վերահսկվող 7 վիճահարույց տարածքներից:

Հոդվածագիրը նշում է, որ տարածաշրջանում Հայաստանն ու Վրաստանն ընդունում են ժողովրդավարություն, իսկ վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երբ տարածաշրջանն ավելի շատ ժողովրդավարություններ ունի, հակամարտությունների և ագրեսիայի հավանականությունը նվազում է:

«Ժողովրդավարական հասարակությունները հակված են իրենց հարևանների հետ խաղաղ փոխհարաբերությունների: Նրանք հակված են զարգացնել համագործակցությունը և փոխզիջումը իրենց տարածաշրջաններում: Եվ դեմոկրատական հասարակություններն ավելի հավանական է, որ մեծ շուկաներում միմյանց աջակցեն մարդու իրավունքների և տնտեսական շահերի ընդհանուր նպատակներում: Դա թուլացնում է հակամարտությունների ռազմական «լուծումները»»,-գրել է հոդվածագիրն ու ընդգծել, որ, սակայն, դա ինքնին բավարար չէ:

Հետազոտությունները նաև ենթադրում են, որ խաղաղ համաձայնագրերն ավելի հավանական է, որ կիրականացվեն, եթե հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերը ներառվել են խաղաղ գործընթացում:

«Հիմա հրատապը հակամարտությունից տուժած բոլոր խմբերի՝ շփման գծի մոտ ապրող գյուղական համայնքների, կանանց, փախստականների ու հենց Լեռնային Ղարաբաղի ներգրավումն է կարգավորման գործընթացում, որոնք տարիներ շարունակ դուրս են մնացել բանակցություններից», - գրում է The Washington Post-ի հոդվածը։

«Իհարկե, մարդկանց միջև շփումների կոչը, երբ զինվորականները շարունակում են հսկել սահմանները և տարածաշրջանում անվտանգության երաշխիքներ չկան, անիրատեսական կարող է թվալ։ Տարածաշրջանում բոլոր կողմերը՝ ներառյալ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանն ու Լեռնային Ղարաբաղը, հասարակական կազմակերպություններն ու քաղաքացիական խմբերը պետք է ներգրավվեն տարածաշրջանում առավել ընդարձակ անվտանգություն ապահովող համաձայնագրերի ու ինստիտուտների կայացման գործում: Հակառակ դեպքում հակամարտությունների գծով կապերը կմնան սահմանափակ, և կառավարությունների միջև ֆորմալ համաձայնագրերը՝ կարճատև»,-ասվում է հոդվածում։

Դրանք կարող են լինել տարածաշրջանով մեկ գործող կանոններ, պայմանագրեր ու դաշնագրեր, որոնք թույլ կտան համայնքների առաջնորդներին համագործակցել միմյանց հետ՝ ընդհանուր խնդիրների, օրինակ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, գյուղական աղքատության դեմ պայքարի, առևտրային ուղիների վերականգնման, ջրի փոխանակման կամ մշակութային ժառանգության պահպանման շուրջ:

Նշվում է, որ տարածաշրջանում նման կապերի ստեղծումը կարող է օգնել դիվանագիտությանը կարճատև փոխզիջումների փոխարեն կենտրոնանալ առավել երկարատև, ամբողջ տարածաշրջանին վերաբերող խնդիրների վրա: Նման բազմակողմ երկխոսությունը կարող է նաև նվազեցնել թշնամությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև և հնարավորություն տա, որ միջագային միջնորդներն ու երկու կողմերի առաջնորդներն առավել նպաստավոր պայմաններում դիմեն իրենց հանրություններին՝ փոխզիջման հարցով։ Ասվում է, որ տարածաշրջանային անվտանգության երաշխիքները կարող են հստակեցնել ու ամրագրել ոչ բռնի միջոցները որպես տարածաշրջանի հիմնարար սկզբունբ և ստեղծել քաղաքական կայունություն՝ հնարավորություն տալով առավել խորքային դիվանագիտություն հակամարտության շուրջ։

Աղբյուրը՝ Panorama.am

 
17:00 21.03.2019

Ամենաշատ ընթերցվածները