ԱՎԵԼԻՆ

Սյունիք

«Կեղծ փողեր». Մեղրիի սահմանային անցակետից 41-ամյա տղամարդ է բերման ենթարկվել
15:00 23.03.2019

«Կեղծ փողեր». Մեղրիի սահմանային անցակետից 41-ամյա տղամարդ է բերման ենթարկվել

Ոստիկանության Մեղրիի բաժնի քրեական հետախույզները, ոստիկանության ՔՀԳ վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և ՌԴ սահմանապահ զորքերի Մեղրիի զորամասի օպերատիվ ծառայողների հետ համատեղ մարտին 21-ին, ժամը 18.00-ին, Մեղրիի սահմանային անցակետում հայտնաբերել և ոստիկանության Մեղրիի բաժին բերման են ենթարկել 41-ամյա Ռոմա Կ.-ին:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2018 թ. մայիսի 22-ից ոստիկանության Մեղրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի (կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը) 3-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

Աղբյուրը՝ NEWS.am

15:00 23.03.2019

Ամենաշատ ընթերցվածները