ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Շախմատի ԵԱ. Սերգեյ Մովսեսյանը դարձյալ հաղթել է և կես միավորով հետ է առաջատարից
16:00 01.04.2019

Շախմատի ԵԱ. Սերգեյ Մովսեսյանը դարձյալ հաղթել է և կես միավորով հետ է առաջատարից

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտին մոտեցող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության նախավերջին՝ 10-րդ տուրը Հայաստանի ներկայացուցիչներից հաղթական է ստացվել Սերգեյ Մովսեսյանի, Հրանտ Մելքումյանի, Շանթ Սարգսյանի և Մանուէլ Պետրոսյանի համար:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

 

 

Սամվել Տեր-Սահակյանը պարտություն է կրել, իսկ Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայաստանի նորընծա չեմպիոն Արման Փաշիկյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները:

Վերջին տուրից առաջ Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Սերգեյ Մովսեսյանը, որը 2 անընդմեջ հաղթանակներից հետո հավաքել է 7.5 միավոր և կես միավոր է հետ միանձնյա առաջատար Վլադիսլավ Արտեմևից:

11-րդ տուրում Մովսեսյանը սպիտակ խաղաքարերով կմրցի հունգարացի Ֆերենց Բերկեսի հետ:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն է Աշոտ Վարդապետյանը:

Աղբյուրը՝ armsport.am

16:00 01.04.2019

Ամենաշատ ընթերցվածները