ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

ՀՀ պետական բյուջեի եկամտային մասն 2019 թվականի առաջին եռամսյակում գերակատարվել է շուրջ 11.4 միլիարդ դրամով
20:00 01.04.2019

ՀՀ պետական բյուջեի եկամտային մասն 2019 թվականի առաջին եռամսյակում գերակատարվել է շուրջ 11.4 միլիարդ դրամով

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտային մասը 2019 թվականի առաջին եռամսյակում գերակատարվել է շուրջ 11.4 միլիարդ դրամով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Շնորհակալ եմ, որ ամենուրեք պահանջում եք ՀԴՄ կտրոններ, սիրելի հայրենակիցներ: Շնորհակալ եմ, որ վճարում եք հարկերը, սիրելի հայրենակիցներ:

Այդ հարկերը դուք կառավարությանը չեք վճարում, այլ ձեր հայրենիքին եւ ձեր երեխաներին, որոնց ապագան կառուցվում է այսօր»,- գրել է ՀՀ վարչապետը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

20:00 01.04.2019

Ամենաշատ ընթերցվածները