ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ
13:00 02.04.2019

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ

Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2019 թվականի մարտի 25-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:

Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542666 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին.

«Հունան», «Հունան 1», «Ձորք», «Ձորք 1», «Բաղաբերդ», «Բաղաբերդ 1», «Վահանավանք», «Սարահարթ», «Աջափնյակ», ««Հալիձոր», Կայարան», «Զորավար Դավիթ Բեկ», «Սպանդարյան», «Լեռնագործներ», «Երկաթուղայիններ», համատիրություններում մարտի 25-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։

«Սյունիք» համատիրությունում վերը նշված ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ, որակը՝ պղտոր։

«Գ․ Նժդեհ-1» համատիրությունում մարտի 25-26-ն և 28-31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ, մարտի 27-ին, ժամը 11։00-13։00 ջրամատակարարում չի իրականացվել

«Կենտրոն» և «Գետափ» համատիրություններում մարտի 25-26-ն և 28-31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ, մարտի 27-ին, ժամը 08։00-13։00 ջրամատակարարում չի իրականացվել։

«Անդոկ», համատիրությունում մարտի 25-28-ն և 30-31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ, մարտի 29-ին, ժամը 14։00-15։00 ջրամատակարարում չի իրականացվել։

Բարաբաթում, Լենհանքեր /բացի տնակներից/, Աշոտավան, Շղարշիկ և Համլետավան /Շղարշիկ և Համլետավան թաղամասերում խողովակը վնասված է/, Արփիկ, Բեխ թաղամասերում, Սպանդարյան 4-րդ, Գ. Նժդեհ 1-ին և 2-րդ, Լեռնագործների 1-4-րդ, նրբանցքներում, Գր. Արզումանյան փողոցում, մարտի 25-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։ 

Մ․Ստեփանյան և Ազատամարտիկներ փողոցներում մարտի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ամեն օր, առավոտյան 08։00-ից մինչև 11։00 ջրամատակարարում չի իրականացվել։

Երկաթուղայինների 5-րդ նրբանցքում մարտի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում շուրջօրյա, որակը նորմալ, ճնշումը՝ թույլ:

Վաչագան թաղամասում մարտի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում շուրջօրյա, որակը պղտոր, ճնշումը՝ թույլ:

Կավարտ թաղամասում մարտի 25-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է 10 ժամ տևողությամբ։

Աղբյուրը՝ Կապանի համայնքապետարան/Kapan municipality

13:00 02.04.2019