ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Գորիսում տեղի ունեցավ քառօրյա պատերազմի 3-րդ տարելիցին նվիրված միջոցառում
18:00 02.04.2019

Գորիսում տեղի ունեցավ քառօրյա պատերազմի 3-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում կայացավ «Կյանք ու կռիվ» խորագիրը կրող միջոցառումը՝ նվիրված Քառօրյա պատերազմի 3-րդ տարելիցին: Միջոցառմանը մասնակցեցին զոհվածների ընտանիքների անդամները՝ Սիսանից, Կապանից, Գորիսից, ՏԻՄ ներկայացուցիչներ, հյուրեր, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը, ինչպես նաև Քյարամ Սլոյանի եղբայրը, ով այժմ ժամկետային զինծառայող է: Միջոցառման նպատակն էր` ընդգծել հայրենիքի պաշտպանի առաքելության կարևորությունը, երախտապարտ լինել այն զինվորներին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն մեր երկրի և նրանց, ովքեր այսօր էլ ամուր կանգնած են հայրենիքի սահմաններին, նաև մեծարել հերոսածին մայրերին ու ընտանիքներին:

Քառօրյա պատերազմում զոհված սյունեցիներն են՝
Արմեն Հովհաննիսյան
Էդուարդ Ալեքսանյան
Սեդրակ Ասրյան
Գագիկ Փարսադանյան
Արմեն Գասպարյան
Սերգեյ Դանղյան
Եղիշե Նիկալյան
Կարո Համբարձումյան
Մայիս Միրզոյան
Արմեն Բեգլարյան
Դավիթ Սարգսյան
Նարեկ Մկրտչյան
Նորայր Գասպարյան

18:00 02.04.2019