ԱՎԵԼԻՆ

Սյունիք

ՃՏՊ Շինուհայր գյուղի մոտ
13:00 04.04.2019

ՃՏՊ Շինուհայր գյուղի մոտ

Ապրիլի 2-ին, ժամը 20:18-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան կողաշրջվել է, կան արգելափակված տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Շինուհայր գյուղի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Գ.Հ., ծնված 1998 թ.) և «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Ա.Հ., ծնված 1986 թ.) մակնիշների  ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Գ.Ղ.-ն (ծնված 1989 թ.), տեղի ուժերով հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

ՀՀ ԱԻՆ

13:00 04.04.2019

Ամենաշատ ընթերցվածները