ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Թու-թու-թու, ցրտահարություն չի սպասվում
19:00 04.04.2019

Թու-թու-թու, ցրտահարություն չի սպասվում

Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում ցրտահարություն 99 տոկոսով չի սպասվում: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ կատակով ավելացնելով. «Թու-թու-թու»:

Նախարարը նշեց, որ  մայիս-ապրիլին տեղումների քանակը ավելի է լինելու, հունիսին՝ նորմայի սահմաններում:

Ֆելիքս Ցոլակյանը տեղեկացրեց, որ Սևանա լճի մակարդակը այսօրվա դրությամբ՝ նախորդ տարվա համեմատ, 7սմ-ով պակաս է, ինչն, ըստ նրա, նորմալ է:

«Պատճառն այն է, որ անցած տարի կլիման տաք էր և հալքը եղել է, իսկ այս տարի չկա և հետո է լինելու: Սևանա լճի մակարդակը 45 սմ մոտավորապես կբարձրանա ջրառից առաջ», - ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Նա նաև նշեց, որ տարեվերջին Սևանի մակարդակը՝ 5-10 սմ-ով ավելի կլինի։

Անդրադառնալով Ախուրյանի ջրամբարին՝ Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ այստեղ քիչ ջուր կա, ինչը կապված է ցրտի հետ, սակայն ջրառից առաջ ջրամբարի առավելագույն լցվածության մակարդակը կլինի 90-95 տոկոս:

Ինչ վերաբերում է Արփի ջրմաբարին, նախարարն ասաց, որ այստեղ խնդիր ունեն՝ կապված պատվարի հետ և այլն:

ԱԻ նախարարը նշեց, որ 2018 թ-ի համեմատ այս տարին ավելի նպաստավոր է, որոշ շրջաններում  ձյան շերտը հասնում է 70-100 սմ և ուշ հալվելու դեպքում լցվելու են ջրամբարներ. «Այն ջրամբարները, որոնք օգտագործվում են ոռոգման նպատակներով, լցված կլինեն 80-90 տոկոս»:

Աղբյուրը՝ Panorama.am

19:00 04.04.2019