ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Աղբից մաքրվել է Լաստի Խութ սարի ստորոտը
11:00 05.04.2019

Աղբից մաքրվել է Լաստի Խութ սարի ստորոտը

Որոշ օրինազանց քաղաքացիների պատճառով, Լաստի Խութ սարի ստորոտը աղբանոց էր դարձել։ Համայնքապետարանի նախաձեռնությամբ գեղատեսիլ վայրը մաքրվել է աղբից։ Վերջին մեկ տարվա ընթացքում տարածքը մի քանի անգամ մաքրվել է, սակայն դեպքերը կրկնվում են։ Համայնքի գլխավոր աղբավայրը գտնվում է սարից քիչ հեռու, սակայն մի շարք օրինազանց քաղաքացիներ շարունակում են աղբը թափել չնախատեսված վայրում։ Այժմ սարի ստորոտն ամբողջովին մաքուր է։

Գորիսի համայնքապետարանը տեղեկացնում է` բոլոր այն քաղաքացիները, ովքեր առաջիկայում կփորձեն տարածքում կրկին աղբ թափել, պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ։ Մենք հետևողական ենք լինելու համայնքի գեղատելիս վայրերը աղբանոց դարձնելու վատ սովորությունը կանխելու հարցում։

Աղբյուրը՝ Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

11:00 05.04.2019

Ամենաշատ ընթերցվածները