ԱՎԵԼԻՆ

Հասարակական

The Glass-ceiling index. ՀՀ-ում աշխատանքային միջավայրն ավելի բարենպաստ է կանանց համար, քան Թուրքիայում, Ճապոնիայում
18:00 05.04.2019

The Glass-ceiling index. ՀՀ-ում աշխատանքային միջավայրն ավելի բարենպաստ է կանանց համար, քան Թուրքիայում, Ճապոնիայում

«Ապակյա առաստաղը» (անգլ․՝ glass-ceiling) այլաբանություն է, որն օգտագործվում է բնութագրելու անտեսանելի խոչընդոտները, որոնց բախվում է այս կամ այն ժողովրդագրական խումբը՝ դժվարանալով զարգանալ (աճել) հասարակական հարաբերությունների որևէ ոլորտում։

Վերջին տարիներին հեղինակավոր The Economist պարբերականը ՏՀԶԿ երկրների համար պարբերաբար հրապարակում է The Glass-ceiling Index-ը, որը ցույց է տալիս, թե որ երկրում է աշխատանքային միջավայրն առավել բարենպաստ կանանց համար։ Տվյալ ինդեքսի հաշվարկման համար հիմք են ընդունվում 10 ցուցանիշներ, ինչպիսիք են, օրինակ, սեռային խզվածքը բարձրագույն կրթության, աշխատուժի մասնակցության, աշխատանքի վարձատրության ոլորտներում, կանանց մասնաբաժինը ղեկավար պաշտոններում, խորհրդարանում, GMAT քննություն հանձնածների կառուցվածքում և այլն։   Այս տարի, մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ՝ «Մոդեքս» խորհրդատվական ընկերությունը, համագործակցելով The Economist պարբերականի հետ, հաշվարկել է Հայաստանի The Glass-ceiling index-ը։ Ստորև ներկայացնում ենք հիմնական արդյունքները և մի քանի ուշագրավ տվյալներ միջազգային համեմատությունների տեսքով։

«Մոդեքսը» խորհրդատվական ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանում աշխատանքային միջավայրն ավելի բարենպաստ է կանանց համար, քան Թուրքիայում, Ճապոնիայում և Հարավային Կորեայում

Վերջին հրապարակման համաձայն The Glass-ceiling index-ի առաջատարը Շվեդիան է 100 հնարավորից 83.3 միավորով, որին հաջորդում են Նորվեգիան և Իսլանդիան, համապատասխանաբար՝ 79.6 և 77.2 միավորով։ 2018թ-ի արդյունքներով ՏՀԶԿ երկրների միջինը կազմել է 59.6, ընդ որում՝ այնպիսի երկրներ ինչպիսիք են ԱՄՆ-ն և Գերմանիան ոչ միայն էականորեն հետ են մնում առաջատարից, այլև ավելի ցածր միավոր ունեն քան ՏՀԶԿ երկրների միջինն է (համապատասխանաբար՝ 57.2 և 55.8): Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկիրը թեև զգալիորեն զիջում է և՛ առաջատարին, և՛ ՏՀԶԿ երկրների միջինին, սակայն 39.6 միավորով ավելի բարենպաստ դիրքում է գտնվում, քան Թուրքիան (35.9), Ճապոնիան (27.7) և Հարավային Կորեան (25.6)։

Հայաստանում ղեկավար պաշտոնների 28.7%-ը զբաղեցնում են կանայք

Համաձայն Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալների (2017թ)՝ Հայաստանում ղեկավար պաշտոնների 28.7%-ը զբաղեցնում են կանայք, համեմատության համար այդ ցուցանիշը Լեհաստանում 41.3% է, իսկ ՏՀԶԿ երկրներում միջինը՝ 31.9%: Այդուհանդերձ, այս ցուցանիշի գծով Հայաստանը  գերազանցում է այնպիսի երկրների, ինչպիսիք են՝ Իտալիան (27.5%), Դանիան (27.5%), Նիդեռլանդները (26.6%) և այլն։

Հայաստանում GMAT հանձնածների 32.1%-ը կանայք են

GMAC-ի տվյալներով 2018 հարկային տարում (2017 հուլիսի 1-ից 2018թ հունիսի 30), GMAT քննություն հանձնած ՀՀ քաղաքացիների 32.1%-ը եղել են կանայք, համեմատության համար Մեծ Բրիտանիայում այդ ցուցանիշը կազմել է 28.8%, Նորվեգիայում 28.2%: Ընդ որում պետք է նշել, որ նախորդ տարվա համեմատ Հայաստանը դեռ անկում է գրանցել (2017թ, 39.1%):

Աղբյուրը՝ Panorama.am

18:00 05.04.2019

Ամենաշատ ընթերցվածները