ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

ՄԱԿ-ը կոչ է անում լողացող քաղաքներ կառուցել
20:00 05.04.2019

ՄԱԿ-ը կոչ է անում լողացող քաղաքներ կառուցել

Լողացող քաղաքները մարդկությանը թույլ կտան խուսափել կլիմայի փոփոխման հետեւանքով գլոբալ հեղեղումից: Ապրիլի 4-ին այս մասին հայտարարել է  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ամինա Մոհամեդը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ:

«Զարգացման եւ շրջակա միջավայրի վրա քաղաքների ազդեցության հարցերին մեր մոտեցումները վերաիմաստավորման կարիք ունեն: Լողացող քաղաքները կարող են դառնալ նոր գործիքներից մեկը մեր զինանոցում: Կլիմայական փոփոխությունների հետեւանքով մեծանում Է քաղաքների հեղեղման վտանգը և պետք է  կառուցել քաղաքներ, որոնք ջրի տակ չեն հայտնվի ծովի մակարդակի բարձրացման հետեւանքով»,-ասել է նա:

Աղբյուրը՝ ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ

20:00 05.04.2019