ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Լոս Անջելեսում ապրիլը կհայտարարվի «Հայոց պատմության ամիս»
21:00 06.04.2019

Լոս Անջելեսում ապրիլը կհայտարարվի «Հայոց պատմության ամիս»

Ապրիլը Լոս Անջելեսում կհայտարարվի «Հայոց պատմության ամիս»: Նախաձեռնությունը Լ ոս Անջելեսի շրջանային խորհրդի ներկայացուցիչներ Ջենիս Հանինը և Քեթրին Բարգերինն է, հայտնում է Cerritos Community News-ը:

«Լոս Անջելեսի շրջանում է բնակվում Հայաստանի սահմաններից դուրս գտնվող ամենամեծ հայ համայնքը: Այս ամիս մենք լավ հնարավորություն ունենք ներկայացնելու հայ ժողովրդի հարուստ մշակույթը, ամերիկահայերի նվաճումները, և միանալ տեղաբնակներին՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,-panarmenian.net-ի փոխանցմամբ, ասել է Հանը:

Հանը Լոս Անջելեսի շրջանային խորհրդի ապրիլ ամսվա յուրաքանչյուր նիստում կխոսի ամերիկահայերի և հայկական կազմակերպությունների նվաճումների մասին:

2017 թվականից սկսած, Լոս Անջելեսի շրջանն արդեն երրորդ անգամ է ապրիլը հայտարարում «Հայոց պատմության ամիս»: Մինչ այդ նշվում էր միայն ապրիլի 24-ը՝ որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Աղբյուրը՝ Hayernaysor.am

21:00 06.04.2019

Ամենաշատ ընթերցվածները