ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապան-Քաջարան ավտոճանապարհին փլուզում է տեղի ունեցել
10:30 08.04.2019

Կապան-Քաջարան ավտոճանապարհին փլուզում է տեղի ունեցել

Ապրիլի 7-ին, ժամը 16:30-ին 911 ծառայությունը հաղորդում է ստացել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի մոտակայքում տեղի է ունեցել փլուզում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 8-րդ կմ-ին՝ ջրի ճնշման իջեցման կետի մոտակայքում, տեղի է ունեցել հողաշերտի փլվածք (մոտ 20 խմ) դեպի մոտակա ձոր:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Աղբյուր՝ tert.am

10:30 08.04.2019

Ամենաշատ ընթերցվածները