ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանը տարածաշրջանում առաջինն է գործարկում շտապ բուժօգնության ուղղաթիռ
13:00 08.04.2019

Հայաստանը տարածաշրջանում առաջինն է գործարկում շտապ բուժօգնության ուղղաթիռ

Տարածաշրջանի երկրներից առաջինը Հայաստանում, կգործի ուղղաթիռ, որը պետպատվերի շրջանակներում առողջապահական ծառայություններ է մատուցելու: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Armenian Helicopters ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Աբովյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այն տարածաշրջանում առաջին ընկերությունն է, որը ձեռք է բերել ուղղաթիռ ու այն շահագործման է հանձնում ՀՀ առողջապահության նախարարությանը:

«Հայաստանում շատ են դժվարանցանելի ճանապարհներըքանի որ լեռնային երկիր էայդ իսկպատճառով ուղղաթիռը միակ հարմար տրանսպորտն է մարդուն շատ կարճժամանակահատվածում տարբեր մարզերից Երևան տեղափոխելու համարԱռողջապահությաննախարարության կողմից կա ֆիքսված հիվանդությունների ցանկ,  որոնց դեպքում ուղղաթիռըպետք է հիվանդին բժշկական հաստատություն հասցնիՀիվանդներին տեղափոխելու դեպքումգործելու է պետպատվերայսինքն՝ պետությունն է հոգալու ծախսերը»,- նշեց Աբովյանը:

Նրա խոսքով տարածաշրջանում Հայաստանն առաջին երկիրն է, որ նմանատիպ ծառայություններ է մատուցելու: Պետության համար արժեքը կկազմի ընկերության սահմանած առևտրային գներից բավականին ցածր գին՝ գրեթե զրոյական եկամտով: 

«Եթե պահանջարկը մեծ լինիապա մենք պատրաստ ենք համագործակցության պետությանհետ»,- ասաց Armenian Helicopters ընկերության կոմերցիոն տնօրենը:

Armenian Helicopters ընկերության տնօրեն Արսեն Մանուկյանը նշեց, որ ուղղաթիռն ամբողջությամբ հագեցված է բոլոր սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են հիվանդին մարզերից Երևան տեղափոխելու համար:

«Ուղղաթիռի մեջ կա այն ամենն, ինչ կա շտապ օգնության մեքենաներում՝ պատվերի ժամանակբուժհաստատությունից բժիշկները կվերցնեն այն ամենն, ինչ իրենց անհրաժեշտ է ու կմեկնենտվյալ վայր»,- ընդգծեց Մանուկյանը:

Անդրադառնալով ուղղաթիռով թռչելու դեպքում տևողության կրճատմանը, ընկերության տնօրենը շեշտեց, որ, օրինակ՝ Երևան-Կապան-Երևան թռիչքը կտևի գրեթե 2 ժամ 20 րոպե, ինչը մեքենայով գնալու դեպքում 10-11 ժամ կտևի:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ սանիտարական ավիացիան աշխարհում ընդունված մի տեղափոխման միջոց է, որը թույլ է տալիս հիվանդներին ավելի արագ հասցնել բժշկական կենտրոններ:

«Հիվանդանոցներում հնարավոր է մատուցվեն այնպիսի ծառայություններորոնք տվյալմարզում չեն գործումօրինակ՝ նեյրովիրաբուժությունըծանր տրավմաների կամ լուրջայրվածքների դեպքում վիրահատությունները և այլնԸնդհանուր առմամբ, հիվանդությունները6-ն են»,- ընդգծեց Թորոսյանը:

Նրա խոսքով՝ ծառայությունն իրականացվելու է «Էրեբունի» բժշկական կենտրոնի միջոցով, որը վարձելու է ուղղաթիռը Armenian Helicopters ընկերությունից:

«Գործելու է 1 ուղղաթիռորը կարող է տեղափոխել մեկ հիվանդիԱյն հիվանդներըովքերկցանկանան ուղղաթիռովավելի հարմարավետ պայմաններով տեղափոխվել Երևանկտեղափոխվեն վճարովի հիմունքներովՄեկ ժամի արժեքը պետության կողմից մատուցվողծառայությունների դեպքում կկազմի 720 հազար դրամ»,- ասաց Թորոսյանը:

 

Ուղղաթիռով ծառայություն իրականացնող բժիշկներն արդեն իսկ անցել են համապատասխան վերապատրաստումները, տեղյակ են ավտանգության բոլոր կանոններին, օդաչուները նույնպես տիրապետում են բոլոր մանրամասներին:

Աղբյուր՝ Արմենպրես

13:00 08.04.2019