ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հանրապետության 6 մարզում սկսվել է մեղուների վարրոատոզ հիվանդության դեմ կենսապատրաստուկի բաշխման գործընթացը
19:00 08.04.2019

Հանրապետության 6 մարզում սկսվել է մեղուների վարրոատոզ հիվանդության դեմ կենսապատրաստուկի բաշխման գործընթացը

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը ՀՀ մեղվաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին տեղեկացնում է, որ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում սկսվել է 2018 թվականի «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակում մեղուների վարրոատոզ հիվանդության դեմ «Բիվարոլ» բուժ-կանխարգելիչ կենսապատրաստուկի՝ ՀՀ մարզերին բաշխման գործընթացը:

Կենսապատրաստուկի ձեռքբերման համար անհրաժեշտ է դիմել տվյալ համայնքը սպասարկող անասնաբույժին:

Առաջացած հարցերի և խնդիրների դեպքում կարող են զանգահարել ՀՀ գյուղատնտեսության նախարարության թեժ գիծ՝ 055 541-968 հեռախոսահամարով:

Աղբյուր՝ tert.am

19:00 08.04.2019

Ամենաշատ ընթերցվածները