ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ներկայացվել է Գորիս խոշորացված համայնքի արդյունավետ կառավարման մոդելը
13:00 09.04.2019

Ներկայացվել է Գորիս խոշորացված համայնքի արդյունավետ կառավարման մոդելը

Երևանում տրվել է «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի պաշտոնական մեկնարկը. ներկայացվել է Գորիս խոշորացված համայնքի արդյունավետ կառավարման մոդելը:

Պաշտոնապես ազդարարվել է «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի մեկնարկը: Ծրագրի բացմանը, Հայաստանում, որպես արդյունավետ կառավարվող մոդել, ներկայացվել է Գորիս խոշորացված համայնքը: Ներկայացվել է համայնքի փորձը բնակավայրերի համաչափ զագացմանն ուղղված քաղաքականության իրականացման գործում, բաց և թափանցիկ կառավարման արդյունքում ստեղծված ներդրումային միջավայրի հնարավորությունները, կապիտալ շինարարությունների ազդեցությունը համայնքի տնտեսական զարգացման գործում, համայնքի բրենդավորման մոդելը: 

«Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը` նպաստելով արդյունավետ, հաշվետու և թափանցիկ տեղական ինքնակառավարման մարմինների զարգացմանը: Այն կաջակցի Հայաստանի իշխանություններին ապակենտրոնացման ոլորտի օրենսդրության մշակման հարցում՝ միևնույն ժամանակ զարգացնելով խոշորացված համայնքների կարողությունները՝ ապակենտրոնացմանն ավելի լավ պատրաստված լինելու նպատակով:

Աղբյուր՝ Գորիսի համայնքապետարան

13:00 09.04.2019