ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Օրերս կմեկնարկի «Մշակութային արահետ» ծրագիրը
14:00 09.04.2019

Օրերս կմեկնարկի «Մշակութային արահետ» ծրագիրը

«Մշակութային նախաձեռնություններ» հասարակական կազմակերպությունը օրերս կմեկնարկի «Մշակութային արահետ» ծրագիրը, որի շրջանակներում համերգային ծրագրով հանդես կգա գյուղական համայնքներում: Նախաձեռնությունը իրականացվում է Կապանի համայնքապետարանի աջակցությամբ, համայնքի մշակութային կառույցների հետ համատեղ և նպատակ ունի կյանքի կոչել համայնքի երիտասարդների հետաքրքիր մտահաղացումները, հասանելի դարձնել մշակութային ծրագրերը նաև գյուղական համայնքներում:
Միջոցառումները տեղի կունենան հետևյալ գյուղական բնակավայրերում.
• Եղվարդ-ապրիլի 10-ին
• Դավիթ-Բեկ-ապրիլի 14-ին
• Արծվանիկ-ապրիլի 18-ին
• Սևաքար-մայիսի 2-ին
• Սյունիք-մայիսի 10-ին
• Աճանան-մայիսի 12-ին
• Վերին Խոտանան-մայիսի 16-ին
• Անտառաշատ-մայիսի 26-ին
• 3-րդ հատուկ դպրոց-հունիսի 2-ին
• Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն-հունիսի 9-ին

Աղբյուր՝ Կապանի համայնքապետարան

14:00 09.04.2019

Ամենաշատ ընթերցվածները