ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Տրանսգժվածները
17:00 09.04.2019

Տրանսգժվածները

Սիրով և հանդուրժողականությամբ ապրող Հայաստանը շարունակում է կեղծ օրակարգերով տառապել: Սկզբից Ազգային ժողովում տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը ելույթ ունեցավ, հետո թեման եփեց համացանցում, և մի քանի օր հետո մի խումբ մարդիկ ԶԼՄ-ների ուղիղ հեռարձակման թեմա դարձան իրենց անհանդուրժողական խոսքով և պահվածքով: Մասնավորապես հոգևորական տեր Ղազարը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ խոսելիս միանգամից որակավորեց տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանին որպես սրբապիղծ: Այստեղ կանգ առնենք և փորձենք հասկանալ, թե արդյոք Հայաստանի օրենքները չխախտած սեռական այլ կողմնորոշում ունեցող մարդը ավելի սրբապիղծ է, քան հանցագործություն կատարած պատգամավորը: Հիշեցնեմ, որ օրեր առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի նախկին թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին դատարանը մեղավոր է ճանաչել, դատապարտել երեքուկես տարի ազատազրկման, իսկ վերջին համաներումը կիրառելով՝ ազատ է արձակել:

Հիմա ի՞նչ է ստացվում, ստացվում է, որ Հայաստանում նույնիսկ մեկ տարի անց չկան ձևակերպված արժեքներ կամ առհասարակ որևիցե գաղափարախոսություն, ըստ որի հնարավոր կլինի հասկանալ՝ ինչն է վատ, իսկ ինչը՝ լավ: Ինչու՞ է սա կարևոր: Սա կարևոր է, քանի որ մեծամասնությունը չի կարողանում կանոնակարգել իր կյանքը, իսկ մարդիկ կարգ ու կանոն են սիրում: Մարդը ապրում է ոչ միայն սնվելու և հագնվելու համար, մարդկանց պետք է մատուցել իրենց շրջապատող երևույթների տրամաբանական շղթա: Այսօրվա տրամաբանությունը հետևյալն է՝ գնամ միտինգ անեմ՝ ինչ-որ բան պահանջեմ, որը անպայման չէ, որ օրենքով լինի ու տրամաբանված, քանի որ հեղափոխությունը ինքնին տրամաբանական շղթայից դուրս է: Ահա թե ինչու տարօրինակ հոգևորականը ԱԺ փոխնախագահին ասում է՝ պետությունը հոգևոր արժեքներով է պետք կառավարել: Երբ մարդիկ չեն հասկանում՝ ինչ են անում ու որտեղ, նրանց կոչում են զոմբի:

«Զանգեզուր պրես»

 

17:00 09.04.2019

Ամենաշատ ընթերցվածները