ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ակումբից կատարված գողությունը բացահայտվել է
18:00 09.04.2019

Ակումբից կատարված գողությունը բացահայտվել է

Փետրվարի 25-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Վայքի բաժնում մի տղամարդուց հաղորդում էր ստացվել, որ հունվարի 26-ի ժամը 14.00-ից փետրվարի 25-ի ժամը 19.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Մեղրի ճանապարհի 140-րդ կմ-ին գտնվող և իր կողմից վարձակալությամբ շահագործվող ժամանցի ակումբի հետնամասի երկաթյա թիթեղը պոկելով և գիպսե ստվարաթղթե պատը կոտրելով՝ մտել են ներս և գողացել սպասքեղեն, 2 լուսային էֆեկտր, 1 նոթբուք, 3 ջեռուցիչ, 1 էլեկտրական ջրատաքացուցիչ, տարբեր տեսակի ալկոհոլային խմիչք, 3 բարձրախոս, 3 երաժշտական ձայնարկիչ, 1 երաժշտական ձայնի հզորացուցիչ իր կարգավորիչով և 1 միկրոմաքս տեսակի բջջային հեռախոս:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1989 թ. ծնված Սամվել Ս.-ն:

Ապրիլի 6-ին Սամվել Ս.-ն կալանավորվել է:

Կատարվում է նախաքննություն:

Աղբյուր՝ tert.am

18:00 09.04.2019