ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գաբրիել Ղազարյանը Գորիսում ծանոթացել է մարզադաշտի կառուցման աշխատանքներին
17:00 09.04.2019

Գաբրիել Ղազարյանը Գորիսում ծանոթացել է մարզադաշտի կառուցման աշխատանքներին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, որի ընթացքում ծանոթացել է նաև ֆուտբոլային դաշտի կառուցման աշխատանքներին: 

Գաբրիել Ղազարյանը ղջունել է իրականացվող հսկայածավալ աշխատանքներն ու կատարվող ներդրումները, միևնույն ժամանակ հավաստիացրել, որ նախարարությունն իր հերթին փորձելու է հնարավոր ջանքերը գործադրել իրականացվող լայնածավալ աշխատանքներին աջակցելու համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ շվեցարահայ բարերարի ֆինանսական օժանդակությամբ, ՀՖՖ և Գորիսի համայնքապետարանի հետ համատեղ մեկնարկում են ֆուտբոլի դաշտի հիմնանորգման աշխատանքները, համայնքում ֆուտբոլի զարգացմանն ուղղված ծրագրերը։

Գորիսում հիմնվում է նաև ակադեմիա` մինչև 300 երեխայի համար։ Ծրագրի շրջանակներում սերտ համագործակցություն է սկսվել նաև «Արցախ» ֆուտբոլային ակումբի հետ։

Հանդիպման ընթացքում Գաբրիել Ղազարյանը համայնքի ղեկավարի հետ շրջայց է կատարել նաև սպորտային դպրոցներում, ծանոթացել շենքային պայմաններին, իրականացվող աշխատանքներին:

Հաշվի առնելով վերջին շրջանում Գորիսում սպորտի զարգացմանն ուղղված մեծ ջանքերն ու ծրագրերը՝ Գաբրիել Ղազարյանը կարևորել է ձեռքբերումները, բարձր գնահատել իրականացվող աշխատանքները և վստահեցրել, որ առաջիկայում նոր գույքի համալրման հարցում հետամուտ կլինեն, որպեսզի սպորտդպրոցն ու ըմբշամարտի դպորցը համալրվեն նոր մարզասարքերով և մրցակցային գորգով:

Աղբյուր՝ armsport.am

17:00 09.04.2019

Ամենաշատ ընթերցվածները