ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայկական զինուժի կորուստները 2019-ի հունվար-մարտ ամիսներին. Razm.info
12:30 10.04.2019

Հայկական զինուժի կորուստները 2019-ի հունվար-մարտ ամիսներին. Razm.info

2019 թվականի հունվարի 1-ից մարտի 31-ը Razm.info-ն արձանագրել է  հայկական զինված ուժերի (ներառյալ Արցախի Պաշտպանության բանակի) 13 զինծառայողի մահվան դեպքեր՝ օգտվելով բաց աղբյուրներից և ՀՀ գլխավոր դատախազությանը հարցումներ ուղարկելով։

Ոչ մարտական կորուստներ 

• Հունվարի 1-ին դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանի մարմինը: Հարուցվել է քրգործ ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1 մասով (ինքնասպանության հասցնելը): Դեպքի մասին հայտնել էTert.am կայքը։

• Հունվարի 1-ին Տավուշի մարզում իր մեքենայով ավտովթարից մահացել էպայմանագրային զինծառայող Գևորգ Չոբանյանը։ Ըստ ՀՀ գլխավոր դատախազության՝ «Ռազմինֆոյին» տրամադրած տեղեկության՝ նա «գտնվել է ազատ հերթափոխի մեջ»։

• Հունվարի 6-ին ենթասպա Սլավա Գևորգյանը մահացել է 
հիվանդանոցում`մի շարք ծանր հիվանդություններից: 
[Աղբյուր՝ ՀՀ գլխավոր դատախազություն]

• Հունվարի 13-ին Սյունիքի մարզում պայմանագրային զինծառայող Խորեն Գևորգյանը մահացել է ավտովթարից։ [Աղբյուր՝ ՀՀ գլխավոր դատախազություն]

• Հունվարի 24-ին քաղցկեղից մահացել է փոխգնդապետ Կարեն Լալայանը։ [Աղբյուր՝ ՀՀ գլխավոր դատախազություն]

• Փետրվարի 11-ին մարտական դիրքում ժամկետային զինծառայողը սպանվել է ավագ լեյտենանտ Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանը: Զինծառայողի մահվան մասին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակը։

• Փետրվարի 12-ին սրտի կանգից մահացել է ժամկետային Ֆրունզիկ Վալերիի Թամազյանը։ Նա հոսպիտալ էր տեղափոխվել լյարդային անբավարարություն, սրտի կանգ ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում։ Մահվան լուրը հայտնել է ՊԲ-ն։

• Փետրվարի 24-ին սեփական մեքենայով վթարից Տավուշում մահացել էպայմանագրային զինծառայող Արմեն Գրիգորյանը։ Այս մասին «Ռազմինֆոյին» հայտնել է Արծրուն Հովյաննիսյանը։ Ըստ դատախազության՝ նա եղել է ազատ հերթափոխի մեջ։

• Մարտի 10-ին Կոտայքի մարզում մեկ այլ անձի վարած ավտոմեքենայի՝ էլեկտրասյանը բախվելու հետևանքով մահացել են պայմանագրայիններ Դերենիկ Դանիելյանը և Մերուժան Հակոբյանը։ [Աղբյուր՝ ՀՀ գլխավոր դատախազություն]

• Մարտի 12-ին ՊԲ հյուսիսարևելյան դիրքերից մեկում, ենթադրաբար ծառայակցի կրակոցից մահացել է ժամկետային Կարեն Արտակի Կարապետյանը: Հարուցվել է քրգործ «Սպանություն» հոդվածով։ Դեպքի մասին հայտնել է ՊԲ-ն։

• Մարտի 12-ին, ՀՀ հյուսիս-արևելքում բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել և ձորն է ընկել շարքային-բուժակ;Համլետ Հրաչի Ավագյանը: Մահվան լուրը հայտնել է ՊՆ-ն։

• Մարտի 26-ի  ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ զորամասում, ենթադրաբար ծառայակցի կրակոցից մահացել է ժամկետային Արա Գեորգիի Առաքելյանը։ Զինծառայողի մահվան մասին հայտնել է ՊԲ-ն։ 

Աղբյուրը՝  Razm.info

12:30 10.04.2019

Ամենաշատ ընթերցվածները