ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Տնօրենի փոփոխություն Գորիսի բժշկական կենտրոնում
17:00 10.04.2019

Տնօրենի փոփոխություն Գորիսի բժշկական կենտրոնում

Սյունիքի մարզպետի 2019թ. ապրիլի 8-ի N 68-Ա կարգադրությամբ, հիմք ընդունելով «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Սամվել Աֆանդյանի դիմումը, լուծվել է վերջինիս հետ կնքված աշխատանքային պայմանագիրը:

Նույն կարգադրությամբ՝ ապրիլի 9-ից Դավիթ Մաշուրյանը նշանակվել է «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար:

Ընկերությունում հանձնում-ընդունում կատարելու համար ստեղծվել է հանձնաժողով:

Աղբյուր՝ Սյունիքի մարզպետարան

17:00 10.04.2019