ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Թուրքիայում բերման ենթարկված մարմնավաճառների մեջ Հայաստանի քաղաքացիներ կան
18:00 10.04.2019

Թուրքիայում բերման ենթարկված մարմնավաճառների մեջ Հայաստանի քաղաքացիներ կան

Ապրիլի 8-ին Թուրքիայի հյուսիս-արևելյան Արդվին նահանգի Հոփա շրջանում ոստիկանական ուժերի կողմից իրականացված հատուկ գործողությունների արդյունքում 70 մարմնավաճառ է բերման ենթարկվել:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Հոփայի ժամանցի վայրերում իրականացրած հատուկ գործողությունների հետևանքով բերման ենթարկված կանանց թվում եղել են Ռուսաստանի, Հայաստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի և Ադրբեջանի քաղաքացիներ:  Բերման ենթարկված կանայք կասկածվում են մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ:

Հայտնի է դարձել, որ մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ կասկածվող 70 կանանցից 40-ը արտաքսվելու է Թուրքիայից: Մյուսների հարցաքննությունը դեռևս շարունակվում է:

Աղբյուր` panorama.am

18:00 10.04.2019

Ամենաշատ ընթերցվածները