ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է միջազգային մրցումների պլանավորման համաժողովին
19:00 10.04.2019

ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է միջազգային մրցումների պլանավորման համաժողովին

ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ - ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է ապրիլի 10-ից 11-ը Մոսկվայում անցկացվող «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցումների նախապատրաստման պլանավորման երկրորդ համաժողովին:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մասնակցում է նաեւ մրցումների կազմակերպչական միջազգային կոմիտեի խորհրդի նիստին, գլխավոր մրցավարական հանձնաժողովի սեմինարին, ինչպես նաեւ կազմակերպչական հարցերի ճշտմանն ու կանոնակարգերի քննարկմանը:

Աղբյուր՝ news.am

19:00 10.04.2019

Ամենաշատ ընթերցվածները