ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանի լեռներում ռուսական անվանումով պանիր են արտադրում. տեսանյութ
14:00 11.04.2019

Հայաստանի լեռներում ռուսական անվանումով պանիր են արտադրում. տեսանյութ

Ծղուկ գյուղի բնակիչներն ապրում են ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա։ Գյուղի անվանումն ավելի հին է. այդպես էր կոչվում Սյունիքի գավառներից մեկը, ընդ որում այն հիշատակվել է դեռ ուրարտացիների մոտ («Ծուլուկու»)։

Ժամանակին ռուս մոլոկաններին այստեղ` Զանգեզուրի լեռներ էին ուղարկել բնակություն հաստատելու համար։ Հայ հարևանների հետ նրանք հացահատիկ էին ցանում ու անասուն պահում։

Տարվա կեսն այստեղ ձյուն կա, բայց ամռանն ավելի շատ են անձրևներ տեղում, քան Արարատյան դաշտում։ Անասնաբուծությունը բազմաթիվ գյուղացիների եկամտի միակ աղբյուրն է։

Մի քանի տարի առաջ Մյասնիկ Գրիգորյանը Երևանից վերադարձավ հարազատ գյուղ, պանրի փոքր գործարան բացեց և կոչեց «Բորիսովկա»` այստեղ ապրած մոլոկանների պատվին։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նրանք հեռացան Հայաստանից, Խորհրդային տարիներին` վերադարձան։ Հետագա տասնամյակների ընթացքում դարձյալ ցրվեցին։ Մինչև վերջերս միայն մեկն էր մնացել` Նիկոլայ Մորոզովը։ Ամբողջ գյուղով ճանապարհեցին ու մինչև այսօր էլ հիշում են նրան։

Մյասնիկ Գրիգորյանը հայրենի գյուղում կրկնեց Ակսել Բակունցի ակնարկներից մեկի սյուժեն` այստեղ ապրող մոլոկանների մասին. «Գյուղացիները որոշեցին ժողով անցկացնել պանրագործարանի բացման հարցով»։

Այժմ այստեղ պանիր ու այլ կաթնամթերք են արտադրում։ Հիմնականում իրացնում են Երևանում։ Գործարանի աշխատակիցները միայն գյուղացիները չեն։ Մի քանիսը 25 կմ կտրում–անցնում ու այստեղ են հասնում Սիսիան քաղաքից։

Աղբյուր՝ armeniasputnik.am

14:00 11.04.2019

Ամենաշատ ընթերցվածները