ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սյունիքում ՊՆ համարանիշներով ЗИЛ-ը վթարի է ենթարկվել. վիրավոր զինծառայողները հոսպիտալացվել են
12:30 12.04.2019

Սյունիքում ՊՆ համարանիշներով ЗИЛ-ը վթարի է ենթարկվել. վիրավոր զինծառայողները հոսպիտալացվել են

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Դեռևս անհայտ պայմաններում Մեղրի քաղաքից դեպի Նախիջևանի սահման տանող ճանապարհահատվածում՝ Մեղրիի վարչական տարածքում գտնվող «Ծիրանի ձոր» վայրում, ՀՀ ՊՆ համարանիշներով ЗИЛ-ը դուրս է եկել ճանապարհի երթեևկելի գոտուց և գլխիվայր շրջվել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 10 հոգի մարմնական վնասվածքներով, հիմնականում՝ կոտրվածքներով, տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն: Այս պահին դեպքի վայր են ժամանում ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի, Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Սյունիքի փրկարարական վարչության և ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խմբերը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

12:30 12.04.2019

Ամենաշատ ընթերցվածները