ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ֆրանսիայի Վիեն քաղաքում վերապատրաստվելու հնարավորություն՝ Գորիսի երիտասարդների համար
11:00 12.04.2019

Ֆրանսիայի Վիեն քաղաքում վերապատրաստվելու հնարավորություն՝ Գորիսի երիտասարդների համար

Գորիսում բնակվող այն երիտասարդները, ովքեր ցանկություն ունեն վերապատրաստվել քույր քաղաք Վիենում և կատարել կամավորական աշխատանքներ, կարող են ծանոթանալ պայմաններին և դիմել մրցույթին: 
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՎԻԵՆՈՒՄ ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ՜
• 18-25 տարեկան երիտասարդները, ովքեր ունեն ֆրանսերեն լեզվի A2 մակարդակ:

ՄԵԿՆՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԱԴՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ 
ՀՆԱԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

• Բարելավել օտար լեզվի իմացությունը
• Դուրս գալ առօրյայից, բացահայտել նոր միջավայր, ձեռք բերել հմտություններ՝ ինքնուրույնություն, անկախություն, պատասխանատվության զգացում և այլն
• Ստանալ արտասահմանյան փորձ, ինքնակատարելագործվել՝ աշխատելով այլ երիտասարդների հետ
• Ծանոթանալ Վիեն քաղաքին և միջազգային շարժունակությանը
• Երկու քաղաքների համագործակցությանը հաղորդել նոր ուժ
• Ներգրավվել կամավորական գործունեության մեջ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Վիեն քաղաքի հաշվին կատարվող ծախսերը.
• Ինքնաթիռի տոմսի գնման ծախսերը
• Կամավորի կացարանԻ ապահովում Վիենում
• Սնունդ՝ երկուշաբթիից ուրբաթ
• Կենսաթոշակ՝ 580€/ամսական

ԿԱՄԱՎՈՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՎՈՂ ԾԱԽՍԵՐԸ

• Վիզայի ծախսեր և Երևան գնալու տրանսպորտային ծախսեր
• Ապահովագրության ծախսեր

ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ԸՆԴՈՒՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ 
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տարածքների կանաչապատում-- Քաղաքի բոլոր կանաչ տարածքների պաշտպանություն, խնամք և պահպանում:
Գրադարան «Le Trente» -- Հասարակական գրադարան՝ բաց է ընթերցողների համար: 
Քաղաքական ծառայություն--Միջամտել 4 սոցիալական կենտրոնների գործունեությանը: Մասնակցել զարգացման համատեղ գործողություններին՝ կենտրոնանալով հատկապես մշակույթի վրա: Նպաստել անիմացիոն ծրագրերի իրագործմանը:
Բազմաֆունկցիոնալ ծառայություն-- Ինտեգրվել տարբեր աշխատանքային խմբերում
Առևտրային ծառայություն --Ինտեգրվել առևտրային ծառայությանը և մասնակցել Վիենի 2019թ.

ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՕՐԱՑՈՒՅՑԸ

Տոնավաճառի կազմակերպական աշխատանքներին: 
Տևողությունը՝ 5-12 ամիս
Գրադարան՝ 2019թ. հոկտեմբեր-2020թ. մարտ (6 ամիս) 
Կամ՝ 2020թ. հունիս-2020թ. նոյեմբեր (6 ամիս)
Տարածքների կանաչապատում՝ 2020թ. ապրիլ-2020թ. սեպտեմբեր (6 ամիս)
Քաղաքական ծառայություն՝ 2019թ.հոկտեմբեր-2020թ. հոկտեմբեր (12 ամիս) 
Առևտրային ծառայություն՝ 2019թ. սեպտեմբեր-2020թ. փետրվար (6 ամիս) 
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ մայիսի 30-ը ուղարկել հետաքրքրության նամակ [email protected], [email protected] էլ. հասցեներին: Առաջին փուլով հայտերը ընդունվելուց հետո դրանք կուղարկվեն Վիեն: Բանավոր հարցազրույցներն ու վերջնական հաստատումը կատարվելու է Վիենի կողմից:

Աղբյուր՝ Գորիսի համայնքապետարան

11:00 12.04.2019

Ամենաշատ ընթերցվածները