ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Սերո Խանզադյանի տուն-թանգարանն ակտիվ գործում է և մեծ թվով այցելուներ ունի
12:30 15.04.2019

Սերո Խանզադյանի տուն-թանգարանն ակտիվ գործում է և մեծ թվով այցելուներ ունի

Սերո Խանզադյանի տուն-թանգարանը բավական ակտիվ գործունեություն է իրականացնում` ընդգրկելով նաև հանրակրթական դպրոցների աշակերտներին: Այս կերպ փորձ է արվում կապ հաստատել դպրոցների ուսուցիչների հետ, որպեսզի աշակերտներին ուղղորդեն դեպի թանգարան: «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են թանգարանի աշխատակիցները, մշակվել է զբոսավարի ուղեցույց: Այժմ համագործակցության եզրեր են հստակեցվում տուրիստական գործակալությունների հետ՝ զբոսաշրջիկների համար ոչ միայն ցուցադրություն, այլև դրան զուգահեռ այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով, որպեսզի տուն-թանգարանի այցելություների օրը հագեցած լինի գրողի մասին պատմող տեղեկություններով: 2018թ. Թանգարանը վերջնական տեսքի է բերվել անընդմեջ համալրվում են թանգարանի ֆոնդերը: Անձնական իրերի ցուցասրահը հսմալրվել է նոր ցուցանմուշներով, ներկայացված են գրողի անձնական իրերը, որոնք թանգարան են հասել Խանզադյանի ժառանգների միջոցով։ Դրանք ամբողջացնում են գրողի ապրած ժամանակաշրջանն ու կենցաղը, թանգարանի միջավայրը։ Բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկվում են թանգարանի գործունեությունն ընդլայնելու, ծրագրերում հասարակության լայն շերտերին ընդգրկելու համար: Միջոցառումներ է նախատեսվում նաև թանգարանային գիշերը եւ թանգարանների միջազգային օրը: Թանգարանն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ, առավոտյան 9:00-ից մինչև 18:00: Բոլորին հրավիրում ենք՝ տեղում ծանոթանալու Սերո Խանզադյանի գրական հարուստ ժառանգությանը:

Աղբյուրը՝ Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

12:30 15.04.2019

Ամենաշատ ընթերցվածները