ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Անասունների համարակալում, ինֆորմացիոն վերլուծական կենտրոն. Գյուղնախը մի շարք ինստիտուցիոնալ բարեփոխումներ է իրականացնում
19:00 15.04.2019

Անասունների համարակալում, ինֆորմացիոն վերլուծական կենտրոն. Գյուղնախը մի շարք ինստիտուցիոնալ բարեփոխումներ է իրականացնում

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ինստիտուցիոնալ բարեփոխումների շրջանակում նախաձեռնել է ստեղծել ինֆորմացիոն վերլուծական կենտրոն, ներդնել վարչական ռեգիստրների ինստիտուտ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը:

«Մենք նախաձեռնել են ստեղծել ինֆորմացիոն վերլուծական կենտրոն, որը նպատակ ունի իրականացնել շուկաների, գոտիականության, տվյալների վերլուծություն: Այդ ամենն էլ մենք կտրամադրենք ֆերմերներին: Շատ հաճախ նկատում ենք, որ մարդիկ տեղյակ չեն, թե ինչ պետք է արտադրել ու որտեղ պետք է արտադրանքը վաճառել»,- նշեց Գևորգյանը:

Նրա խոսքով՝ կա ևս մեկ կարևոր ինստիտուցիոնալ բարեփոխում՝ վարչական ռեգիստրների ինստիտուտի ներդրում՝ գյուղատնտեսական կենդանիների համարակալում, ֆերմերների, սուբսիդիաների ռեգիստրների ստեղծում։ Այս ամենն էլ իր հերթին հնարավորություն կտա օնլայն ռեժիմով տեսնել, թե որտեղ ինչ է կատարվում։

Աղբյուրը՝ «Արմենպրես»

19:00 15.04.2019

Ամենաշատ ընթերցվածները