ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Խորագիրը՝ «Գյուղական լանդշաֆտներ»
18:00 15.04.2019

Խորագիրը՝ «Գյուղական լանդշաֆտներ»

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ 1983 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ն  ապրիլի 18-ը նշում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Այս օրը տարբեր երկրներում իրականացվող բազմաբնույթ միջոցառումները հնարավորություն են ընձեռում բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանության ու պաշտպանության վերաբերյալ: Յուրաքանչյուր տարի ԻԿՕՄՕՍ-ն առաջադրում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա:

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցա­ռում­­ներն այս տարի Հայաստանում կանցկացվեն «Գյուղական լանդշաֆտներ» խորագրի ներքո:

ՀՀ մշակույթի նախարարությունը, համա­գոր­ծակցելով ՀՀ տարբեր գերատեսչությունների և ոլորտի շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ, Հայաստանում և Արցախում կանցկացնի բազմաբնույթ միջոցառումներ:

ՀՀ մշակույթի նախարարության հաղորդմամբ, միջոցառումների (կրթադաստիարակչական ծրագրեր, ճանաչողական այցեր, հուշարձանների մաքրման և բարեկարգման աշխատանքներ) նպատակն է հնարավորություն ստեղծել հանրու­թյանը մեկ անգամ ևս հաղորդակից դարձնելու մշակութային ժառանգությանը:  

Աղբյուրը՝ Panorama.am

18:00 15.04.2019

Ամենաշատ ընթերցվածները