ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Հալեպի հիվանդանոցները ստացել են նոր բժշկական տեխնիկա
14:00 16.04.2019

Հալեպի հիվանդանոցները ստացել են նոր բժշկական տեխնիկա

Բժշկական ժամանակակից տեխնիկա, շրջիկ կլինիկա, շտապօգնության նոր մեքենաներ է ստացել Հալեպը։

«Պատերազմի ժամանակ մեզ շատ դժվար էր։ Մենք կորցրեցինք գրեթե մեր ողջ մեքենաները, բժշկական գործիքները։ Շատ բարդ պայմաններում էինք աշխատում։ Ահա այժմ  առողջապահության նախարարությունը տրամադրել է մեզ նոր մեքենաներ։ Մենք ավելի քան 20 մեքենան ունենք, պատրաստ ենք ցանկացած պահի օգնություն ցուցաբերել Հալեպի ցանկաված մասում գտնվող մեր քաղաքացիներին։ Մեր բժիշկները հերթապահում են   ամբողջ օրը»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ լրագրողներին պատմել է առողջապահության նախարարություն շտապօգնության վարչության ղեկավարը։

Քաղաքի աղքատ թաղամասերի և բնակավայրերի բնակիչների համար ձեռք է բերվել երկու շրջիկ հիվանդանոց։ Դրանք լիարժեք հիվանդանոցներ են, կարող են ընդունել հիվանդների, տարբեր հետազոտություններ իրականացնել և ցուցաբերել որակյալ բժշկական օգնություն։
Հալեպի արևելյանի հատվածի բնակիչների համար այդ համալիրներն իսկապես նվեր են։ Նրանցից շատերը ահաբեկիչների ավերածություններից հետո վերջերս են վերադարձել։

Այստեղ գրեթե բոլոր բժշկական հաստատություններն ահաբեկիչների հետ մարտերի ժամանակ ավերվել էին։

Աղբյուրը՝ Panorama.am

14:00 16.04.2019