ԱՎԵԼԻՆ

Սյունիք

2019թ.-ին Գորիսի համայնքապետարանը նախատեսում է լայնածավալ ասֆալտապատման և փոսալցման աշխատանքներ իրականացնել համայնքում
13:00 17.04.2019

2019թ.-ին Գորիսի համայնքապետարանը նախատեսում է լայնածավալ ասֆալտապատման և փոսալցման աշխատանքներ իրականացնել համայնքում

Գորիս համայնքի ղեկավարի կարգադրությամբ՝ ներհամայնքային ճանապարհների կառուցման և հիմնանորոգման աշխատանքների ծավալները որոշելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի ուսումնասիրություններից հետո համայնքի ղեկավարին ներկայացվել է հիմնանորոգման աշխատանքների ծավալները: 
????Հունիս ամսին համայնքի բյուջեի միջոցներով իրականացվելու են 8700քմ փոսալցման աշխատանքներ բոլոր այն փողոցներում, որտեղ առկա է ասֆալտբետոնե շերտ, սակայն առաջացել են փոսեր
????Կառավարության սուբվենցիոն ծրագրով՝ համայնքի կողմից համաֆինանսավորմամբ իրականացվելու է Մաշտոցի փողոցի, մայթերի զգալի հատվածի հիմնանորոգում
????Մինչ հիմնական աշխատանքների կազմակերպումը, համայնքի ղեկավարի հանձնարարականով՝ մեկնարկել են նաև ծայրամասային փողոցների բարեկարգման, հարթեցման աշխատանքները: Լուսանկարներում Արևշատ թաղամսում իրականացվող աշխատանքների ընթացքն է:

Աղբյուրը՝ Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

13:00 17.04.2019

Ամենաշատ ընթերցվածները