ԱՎԵԼԻՆ

Ռազմական

ՀՀ զինված ուժերում կստեղծվի մարզական վաշտ
13:00 18.04.2019

ՀՀ զինված ուժերում կստեղծվի մարզական վաշտ

ՀՀ զինված ուժերում արդեն իսկ առաջիկա զորակոչից կստեղծվի մարզական վաշտ: Այդ մասին Ազգային ժողովում պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հարցին պատաասխանելով նշեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Մարզական վաշտի վերականգնումն անհրաժեշտություն էՈւզում եմ հիշեցնելոր սպորտում որոշակի հաջողություններ արձանագրած մարզիկներն արդեն իսկ ազատվում էին ծառայությունից տարկետման միջոցովԽոսքը գնում է մարզիկների ոսկյա տարիքի մասին՝ 18-27 տարեկանՄենք հասկանում ենք այս խնդիրը և կարծում ենքոր մարզական վաշտի միջոցով հնարավոր է դա կարգավորելինչը որ արվելու է իմ հրամանովԱյս պահին կարգը մշակվում էև ես համոզված եմոր արդեն այս զորակոչին մենք այդ հնարավորությունն ունենալու ենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշել է Դավիթ Տոնոյանը:

Կստեղծվի նաև սպորտային ակումբ՝ Բանակի կենտրոնական մարզական ակումբ կամ այլ անվանումովորը հնարավորություն կտա մարզական վաշտից գործուղել մրցումների:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

13:00 18.04.2019