ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հարավաֆրիկյան Հանրապետությունում զատկական պատարագի ժամանակ եկեղեցի է փլվել, կա առնվազն 13 զոհ
17:00 19.04.2019

Հարավաֆրիկյան Հանրապետությունում զատկական պատարագի ժամանակ եկեղեցի է փլվել, կա առնվազն 13 զոհ

Հարավաֆրիկյան Հանրապետությունում հրեական Զատկին՝ Փեսախին նվիրված պատարագի ժամանակ եկեղեցու մասնակի փլուզման հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել, ևս 16-ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, հաղորդում է africanews.com-ը:

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 18-ի լույս 19-ի գիշերը՝ արևելյան Կվազուլու Նատալ շրջանում: Շրջանի արտակարգ բժշկական ծառայության ներկայացուցիչ Ռոբերտո Մաքքենզիի խոսքով՝ փլուզման պատճառը, հնարավոր է, շրջանի հյուսիսում շարունակաբար տեղացող հորդառատ անձրևներն են:

Կվազուլու Նատալ շրջանի իշխանությունները ցավակցել են զոհերի ընտանիքներին՝ խոստանալով մանրամասն հետաքննություն տանել կատարվածի առնչությամբ:

Աղբյուրը՝ Tert.am

17:00 19.04.2019