ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Մասնակի նորոգվում է Գորիսի թիվ 2 նախակրթարանի տանիքը
15:00 20.04.2019

Մասնակի նորոգվում է Գորիսի թիվ 2 նախակրթարանի տանիքը

Գորիսի համայնքապետարանը շարունակում է արագ արձագանքել նախակրթարաններում հրատապ լուծում պահանջող խնդիրներին: Համայնքապետարանի 2019թ. շինարարական և բարեկարգման ծրագրերի շրջանակներում, աշխատանքներ են տարվում համայնքային ենթակայության հաստատությունների առաջնային խնդիրների լուծման ուղղությամբ: Հերթական աշխատանքը մեկնարկել է թիվ երկու նախակրթարանում, սկսվել են տանիքի մասնակի նորոգման աշխատանքները: Կատարվող աշխատանքների պատշաճ իրականացման և ապահովման նպատակով՝ համայնքի ղեկավարի հանձնարարությամբ, սահմանվել է հատուկ հսկողություն:

Աղբյուրը՝ Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

15:00 20.04.2019

Ամենաշատ ընթերցվածները