ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Վրաերթ և վթար Սյունիքի մարզում. հետիոտնը տեղում մահացել է
10:30 25.04.2019

Վրաերթ և վթար Սյունիքի մարզում. հետիոտնը տեղում մահացել է

Երեկ՝ ապրիլի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 21։15-ի սահմաններում Առաջաձոր գյուղի բնակիչ՝ 29-ամյա Սամվել Արզումանյանը իր վարած Mercedes մակնիշի 97 ՕQ 997 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Կապան ավտոճանապարհի 296 կմ հատվածում վրաերթի է ենթարկել Մասիս քաղաքի բնակիչ՝ 53-ամյա Վարդանիկ Հակոբյանին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ Ս. Արզումանյանն էլ առաջ ընթանալով՝ բախվել է մեկ այլ՝ Toyota մակնիշի 10 AQ 099 համարանիշի ավտոմեքենային, որն էլ, իր հերթին, բախվել է կայանված վիճակում գտնվող Volkswagen մակնիշի 20 ՍՕ 314 համարանիշի ավտոմեքենային։ Վրաերթից հետո Ս. Արզումանյանը դեպքի վայրից դիմել է փախուստի։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ժամեր անց վարորդ Ս. Արզումանյանը Կապանի ոստիկանների ու ճանապարհային ոստիկանների կողմից հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժին, իսկ մահացածն աշխատում էր «Ապավեն» ՍՊԸ-ում, ով ավտոմեքենան կայանել է ու փողոցն անցել է, որպեսզի գնումներ կատարի, այդ ժամանակ տեղի է ունեցել վրաերթը։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ։

Աղբյուր՝ shamshyan.com

10:30 25.04.2019

Ամենաշատ ընթերցվածները