ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Թումանյան քաղաքից Սանահինի կայարան ընկած հատվածը փակ է լինելու. իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
13:00 25.04.2019

Թումանյան քաղաքից Սանահինի կայարան ընկած հատվածը փակ է լինելու. իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

ՀՀ տարածքում ապրիլի 25-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ավտոճանապարհներն անցանելի են: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին Մ-6 ավտոճանապարհի Թումանյան քաղաքից Սանահինի կայարան ընկած հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով ժամը 12:00-ից 18:00-ն ճանապարհահատվածը փակ է լինելու:

2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. ապրիլի 25-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին (Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի մոտակայքում) կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է բեռնատարների համար:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
 
Աղբյուր՝ 168.am
13:00 25.04.2019

Ամենաշատ ընթերցվածները