ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

SIPRI. 2018-ին Հայաստանի ռազմական ծախսերն ավելացել են 33 տոկոսով
17:00 30.04.2019

SIPRI. 2018-ին Հայաստանի ռազմական ծախսերն ավելացել են 33 տոկոսով

Հայաստանի ռազմական ծախսերը 2018թ.-ին նախորդ տարվա համեմատությամբ աճել են 33 տոկոսով։ Այս մասին է վկայում Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի՝ Աշխարհում ռազմական ծախսերի միտումները 2018-ին զեկույցը։ 2018թ.-ին Հայաստանը ծախսել է 609 մլն դոլար։

Զեկույցի համաձայն, Հայաստանը նաև ընդգրկվել է աշպարհում այն 10 երկրների շարքում, որոնք ամենամեծ ռազմական բեռն ունեն ՀՆԱ-ի համեմատ։ Հայաստանում այն կազմում է 4.8 տոկոս։ Այս ցանկում են նաև Սաուդյան Արաբիան, Օմանը, Քուվեյթը, Լիբանանը, Հորդանանը, Իսրայելը, Ալժիրը, Պակիստանն ու Ռուսաստանը։

Նշենք, որ այս տարի, 2006 թվականից ի վեր առաջին անգամ Ռուսաստանը դուրս է մնացել երկրների հնգյակից, որոնք ունեն ամենաբարձր ռազմական ծախսերը:

Զեկույցում նշվում է, որ 2018 թվականին աշխարհում ռազմական ծախսերի գլոբալ ծավալը գնահատվել է 1822 մլրդ դոլար, որը 2017-ի համեմատ աճել է 2.6 տոկոսով։

Նշենք, որ այս զեկույցում բացակայում են  Ադրբեջանի ու Վրաստանի ռազմական ծախսերի վերաբերյալ տվյալները։

Աղբյուրը` Panorama.am

17:00 30.04.2019

Ամենաշատ ընթերցվածները