ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանի Մ19 հավաքականի ֆուտբոլիստը վիրահատվել է
13:00 06.05.2019

Հայաստանի Մ19 հավաքականի ֆուտբոլիստը վիրահատվել է

«Գանձասար-Կապանի» երիտասարդ կիսապաշտպան Մարտին Գրիգորյանը օրերս բարեհաջող վիրահատության է ենթարկվել։

Այս մասին հատնում է կապանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

Գրիգորյանը վնասվածք էր ստացել Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքական-«Արցախ» ընկերական խաղի ժամանակ։

18-ամյա ֆուտբոլիստը մենիսկի վիրահատության է ենթարկվել։  Ինքնազգցաղությունն այժմ լավ է, ապաքինման համար կպահանջվի 4-ից 6 շաբաթ։

Աղբյուր՝ armsport.am

13:00 06.05.2019

Ամենաշատ ընթերցվածները