ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ստամբուլում «կաթսաներով բողոքներ» են սկսվել քաղաքագլխի ընտրությունների արդյունքների չեղարկման պատճառով
16:00 07.05.2019

Ստամբուլում «կաթսաներով բողոքներ» են սկսվել քաղաքագլխի ընտրությունների արդյունքների չեղարկման պատճառով

Ստամբուլի շատ շրջանների բնակիչներ «կաթսաներով բողոքներ» են կազմակերպել քաղաքագլխի ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿՀԸ) որոշման պատճառով, ընտրություններ, որոնցում հաղթել Է ընդդիմության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Թուրքիայի քաղաքացիները, որոնք բնակվում են Ստամբուլի տարբեր մասերում, այդ թվում՝ Բեշիքթաշ, Քադըքյոյ, Շիշլի թաղամասերում, ԿՀԸ-ի որոշմանը պատասխանել են բողոքի ակցիաներով՝ կաթսաներին եւ թավաներին հարվածելու տեսքով: Բողոքներն սկսվել են երեկոյան ժամը 10-ի մոտերքը Բեշիքթաշի եւ Ֆերիքյոյի շրջաններում, անուհետեւ միացել են նաեւ այլ շրջաններ, բողոքավորներին շչակներով հավանություն են տալիս ավտոմեքենաների վարորդները: 
Սոցցանցերի օգտատերերը զետեղում են տեսահոլովակներ, որոնցում նկարահանված շրջաններում լուսամուտներից եւ պաշտգամբներից լսվում Է կաթսաների խլացուցիչ ձայնը: Կադրերում երեւում Է, թե ինչպես են Ստամբուլի Բեշիքթաշի, Քադըքյոյի, Ֆերիքյոյի, Շիշլիի շրջանների բնակիչները բացում լուսամուտները եւ պաշտգամբները, հարվածում կաթսաներին, զարկում թավաներին, մի քանի բնակարաններում շարունակ հանգցնում ու կրկին վառում են լույսը, հնչում են ավտոմոբիլների ազդանշանները եւ առկայծում լապտերները: 
Ըստ սոցցանցերի հաղորդումների՝ մի քանի հարյուր բողոքավորներից բաղկացած խումբ Է հավաքվել Բեշիքթաշի շրջանում: Նրանք վանկարկում են ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության «Իրավունք եւ արդարություն» կարգախոսը:

Աղբյուր՝ Արմենպրես

16:00 07.05.2019

Ամենաշատ ընթերցվածները