ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Իրանի կառավարությունը հովանավորում է Հայաստանում իրանական ներդրումները
17:00 07.05.2019

Իրանի կառավարությունը հովանավորում է Հայաստանում իրանական ներդրումները

Այսօր ՀՀ-ում Իրանի դեսպանությունը փորձագիտական նիստ է հրավիրել, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում իրանցի գործարարների ներկայության թույլ և ուժեղ կողմերը՝ տեղեկացնում է Parstoday-ը։

«Երևանում անցկացվող ցուցահանդեսում իրանական ընկերությունների ներկայության նպատակն է իրանական արտադրանքները ներկայացնել Հայաստանի և Եվրասիայի 180 միլիոնանանոց շուկային»,-հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Քազեմ Սաջադին:

Դեսպան Սաջադին կարևորել է նաև Իրանի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի չեղարկումը, Մեղրիի ազատ գոտու ստեղծումը  և Իրանի ու Եվրասիական միության անդամների միջև արտոնյալ առևտրային ռեժիմի մասին համաձայնության կնքումը՝ ընդգծելով, որ այս քայլերը նպաստել են երկու երկրի միջև առևտրի դյուրացմանը, զբոսաշրջության ավելացմանը և առևտրի ու ներդրումային միջավայրի ստեղծմանը:

Աղբյուր՝ a1plus.am

17:00 07.05.2019