ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Թրամփի վարկանիշը նախագահության շրջանում հասել է ռեկորդային աստիճանի
18:00 07.05.2019

Թրամփի վարկանիշը նախագահության շրջանում հասել է ռեկորդային աստիճանի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատանքին հավանության մակարդակը հասել է նրա նախագահության շրջանում ամենաբարձր աստիճանի՝ 46 տոկոս։ Այս մասին է վկայում Gallup-ի սոցիոլոգիական ծառայության ուսումնասիրության  տվյալները: Հայտնում է Tass-ը։

Սոցիոլոգները բացատրում են, որ Թրամփի ժողովրդականության՝ սպասվածից ավելի աճըկապված է ՀՆԱ-ի աճի տեմպերի ու երկրում աշխատատեղերի ավելացման հետ, ինչպես նաև 2016թ.-ին ԱՄՆ ընտրություններում ՌԴ-ին վերագրվող միջամտության վերաբերյալ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննության արդյունքներով:

Հետազոտության հեղինակները նշել են, որ ընդամենը մի քանի ամսում Թրամփը կարողացել է բարձրացնել դեմոկրատներից իրեն աջակցության մակարդակը 4 տոկոսից մինչև ռեկորդային 12%-ի: Նախագահի պաշտոնում Թրամփի գործողություններից դժգոհության մակարդակը 50% է:

Ապրիլի սկզբին Թրամփի վարկանիշը 39% էր, որը մայիսին 6 տոկոով աճ է գրանցել՝ հասնելով 45%-ի:

Աղբյուր՝ panorama.am

18:00 07.05.2019