ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Վրաստանի Դաշբաշի կանյոնում եզակի ապակե կամուրջ կկառուցեն
19:00 07.05.2019

Վրաստանի Դաշբաշի կանյոնում եզակի ապակե կամուրջ կկառուցեն

Մոտավորապես մեկ տարի հետո Դաշբաշի կանյոնում, շնորհիվ ջրվեժների գոյության, կկառուցվի 240 մետրանոց ապակե կամուրջ։ Այս մասին «Նովոստի-Գրուզիային» ասել է մրցույթում հաղթած Kass Land շինարարական ընկերության տնօրեն Եկատերինա Թորդիան։

Ընկերությունում համոզված են, որ շնորհիվ եզակի կամրջի Վրաստանում զբոսաշրջիկների թիվը կավելանա մեկ միլիոն մարդով։

Դաշբաշի կանյոնը գտնվում է Քվեմո Քարթլիում (Թբիլիսիից 90 կիլոմետր հեռու), Ծալկա գյուղի մոտ, Խրամի գետի կիրճում, 1110-1448 մետր ծովի մակերեւույթից բարձր։ 2015-ից Դաշբաշիի կանյոնը մեծ ճանաչում ունի զբոսաշրջիկների շրջանում։ Այցելուներին գրավում է բնությունը, ինչպես նաեւ այն, թե ինչ դիրք է զբաղեցնում կանյոնն արգելոցում՝ Ալգեթի ազգային պարկում։

Այն բանից հետո, երբ ապակե կամուրջը կառուցվի, այցելուները կարող են անցնել կանյոնի մեկ ափից մյուսը։

«Կամուրջը եզակի կլինի ոչ միայն Վրաստանում, այլեւ ողջ աշխարհում։ Ապակե կամրջի մեջտեղում կլինի բար՝ ադամանդի ձեւով, որտեղից անմոռանալի տեսարան կբացվի Դաշբաշի կանյոնի վրա»,- նշել է Թորդիան։

Kass Land-ը կկառուցի նաեւ ենթակառուցվածք՝ էկոտուրիզմի զարգացման համար, 83 հեկտար տարածության վրա։ Այստեղ կլինեն սննդի օբյեկտներ, ջրավազաններ, ավտոկայանատեղիներ, մանկական զվարճավայրեր, զիփլայն, անցումային կամուրջներ եւ արահետներ, ինչպես նաեւ հյուրանոցային քոթեջներ։

Շինաշխատանքները նախատեսվում է սկսել այս ամռանը։

Ներկա պահին նախագծման աշխատանքներ են իրականացվում։ Շինաշխատանքների ավարտից հետո կիրականացվի մարքեթինգային արշավ զբոսաշրջիկներին ներգրավելու եւ Դաշբաշի կանյոնին ծանոթացնելու նպատակով։

Աղբյուր՝ news.am

19:00 07.05.2019

Ամենաշատ ընթերցվածները