ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գորիսում հրդեհ է բռնկվել պահեստի և հարակից ավտոտնակի տանիքներում. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ
10:30 08.05.2019

Գորիսում հրդեհ է բռնկվել պահեստի և հարակից ավտոտնակի տանիքներում. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

Մայիսի 8-ին, ժամը 01:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում այրվում է ավտոտնակի տանիք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է քարաշեն խանութ սրահին կից պահեստային հատվածի և հարակից ավտոտնակի տանիքներում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:00-ին, մարվել՝ 02:16-ին:

Այրվել են խանութ սրահի և կից պահեստային հատվածի տանիքը՝ մոտ 50 քմ և ավտոտնակի տանիքից մոտ 20 քմ թիթեղյա հատվածն ու փայտյա կառուցատարրերը: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

10:30 08.05.2019

Ամենաշատ ընթերցվածները