ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Որոտանում ոռոգման ջրի և դեպի այգիներ տանող անանցանելի ճանապարհների խնդիրները լուծվել են
14:00 08.05.2019

Որոտանում ոռոգման ջրի և դեպի այգիներ տանող անանցանելի ճանապարհների խնդիրները լուծվել են

Որոտան գետից դեպի այգիներ տանող ոռոգման վթարված ջրագծերը վերականգնվել են, որի շնորհիվ այժմ հնարավոր է առավել մեծ քանակությամբ ջուր մղել դեպի Որոտան բնակավայրի այգիները։ Բնակիչները ոչ միայն ոռոգման ջրի, նաև դեպի այգիներ տանող անանցանելի ճանապարհների բարեկարգման հարցով էին դիմել Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին։

Համայնքի ղեկավարի հանձնարարականով, բարեկարգվել և հարթեցվել են ճանապարհները։ Այժմ բնակավայրում այգեգործությամբ զբաղվելու համար անհրաժեշտ պայմանները առկա են, և ակնկալվում է, որ այս տարի տեղական շուկայում Որոտանի քաղցրահամ միրգ -բանջարեղենը առավել հասանելի կլինի։

Աղբյուր՝ Գորիսի համայնքապետարան

14:00 08.05.2019

Ամենաշատ ընթերցվածները