ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապանի այգիներից մեկում կախված տղամարդու դի է հայտնաբերվել
19:00 08.05.2019

Կապանի այգիներից մեկում կախված տղամարդու դի է հայտնաբերվել

Armeniasputnik.am-ի տեղեկություններով ՝ դեպքը գրանցվել է գիշերը։ Առավոտյան քաղաքացիները Կապան քաղաքի մշակովի այգիներից մեկում տեսել են, որ առաստաղից տղամարդ է կախված։ Նրանք դին գտել են այգում գտնվող կիսակառույց շինության ներսում։

Նրան տեսած անձինք կատարվածի մասին տեղեկացրել են Կապանի իրավապահներին։

Մեր տեղեկություններով՝ կախված տղամարդը ապրում էր հենց Կապանում։ Նա 58 տարեկան էր։ Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։

Աղբյուր՝ lragir.am

19:00 08.05.2019

Ամենաշատ ընթերցվածները